ԳԼԽԱՎՈՐ - Աուդիո - Աստվա՛ծ, որտե՞ղ ես Աուդիո գիրք

 
Աստվա՛ծ, որտե՞ղ ես Աուդիո գիրք
Ուսուցիչ.: Ջոն Բիվեր

Գտիր զորություն և նպատակ քո անապատում

Դուք մոռացվա՞ծ եք զգում ձեզ ձեր կյանքի դժվարին փուլում՝ մտածելով. «ԱՍՏՎԱ՛Ծ, ՈՐՏԵ՞Ղ ԵՍ»։

Միգուցե անցյալում Աստված խոսում էր ձեզ հետ, բայց այժմ Նա լռում է։ Միգուցե անցյալում դուք առաջ էիք շարժվում հավատքի մեջ, բայց այժմ չեք գտնում Նրա ներկայությունը։ Բարի գալո՛ւստ անապատ՝ այն վայրը, որը Աստծուց խոստում ստանալու և դա իրականացնելու միջև է։

Այնուամենայնիվ, կա մի բարի լուր. անապատը պարզապես ամայի և աննպատակ վայր չէ։ Աստված օգտագործում է անապատը, որպեսզի պատրաստի և սպառազինի ձեզ ձեր կոչման համար, այն դեպքում, եթե դուք ճիշտ անցնեք այն։ Հակառակ ընդունված կարծիքին, դուք չեք անցնում ձեր կյանքի այս փուլը՝ պարզապես սպասելով Աստծուն։ Դուք պետք է կատարեք ձեր բաժին աշխատանքը, որպեսզի անցնեք այն, և ձեր աշխատանքը շատ մեծ է։ Եթե դուք չեք ցանկանում ժամանակ վատնել՝ շարունակ նույն տեղում դոփելով, կարևոր է իմանալ, թե ինչ է անապատը։

Այս բացահայտումներով լի գրքում հանրաճանաչ հեղինակ Ջոն Բիվերը կրթում է ձեզ՝ օգտագործելով կարևոր աստվածաշնչյան հայտնություններ և խորիմաստ պատմություններ, որոնք կօգնեն անցնել ձեր կյանքի ամայի և դժվարին փուլերը և ստանալ այն ամենը, ինչ Աստված պատրաստել է ձեզ համար։

Ներբեռնեք բոլորը (zip): ~330.1 MB

Այլ նյութեր նույն հավաքածուից
Աստվա՛ծ, որտե՞ղ ես
Աստվա՛ծ, որտե՞ղ ես Վիդեո դասընթաց
Աստվա՛ծ, որտե՞ղ ես Աուդիո դասընթաց

Կիսվել