Ընթացիկ լեզուն: hy հայերեն

Լեզու

Ուսուցիչներ

Ջոն Բիվերը, ով առանձնանում է համարձակությամբ և ջերմեռանդությամբ, «Արտասովոր կյանք», «Սատանայի խայծը», «Տիրոջ երկյուղը», «Ծածկոցի տակ», «Հավիտենականությամբ շարժվողները» և այլ հանրաճանաչ գրքերի հեղինակ է։ Նրա գրքերը թարգմանվել են ավելի, քան 100 լեզուներով, և նրա շաբաթական հեռուստածրագիրը՝ «Ավետաբեր»-ը, հեռարձակվում է ողջ աշխարհով։ Ջոնը հանրահայտ քարոզիչ է. նա քարոզում է կոնֆերանսներում և եկեղեցիներում։ Նրա ծառայությունն առաջարկում է կյանք վերափոխող նյութեր նրանց, ովքեր ցանկանում են հասկանալ և կիրառել Աստծո սկզբունքները։ Ջոնն ապրում է Կոլորադո Սփրինգզում իր կնոջ՝ Լիզայի հետ, ով նույնպես հանրաճանաչ գրքերի հեղինակ և քարոզիչ է, իրենց չորս որդիների, հարսի և թոռների հետ։

Տեսնել հասանելի ներբեռնումները Էլ. փոստ Ջոն Բիվեր

Նա ջերմեռանդ է։ Հակված է ծայրահեղությունների։ Շփվող է։ Ուժեղ է։ Զվարճալի է։ Լիզա Բիվերը միջազգային ճանաչում ունեցող քարոզիչ է, հանրաճանաչ գրքերի հեղինակ և «Ավետաբեր» հեռուստահաղորդման համատեղ հաղորդավարը, որը հեռարձակվում է ավելի, քան 200 երկրներում։ Լիզան քարոզում է Ավետարանն իր թափանցիկ ոճով՝ բերելով օրինակներ իր անձնական փորձառությունից, որպեսզի զորացնի մարդկանց՝ ազատություն պարգևելով և վերափոխելով նրանց։ Որպես արդարության պաշտպան՝ նա հորդորում է մարդկանց դառնալ պատասախան այն խնդիրներին և դժվարություններին, որոնք ամենուր են։ Նա հաճույքով ժամանակ է անցկանում իր կյանքի սիրո՝ իր ամուսին Ջոն Բիվերի հետ, իրենց չորս որդիների, հրաշալի հարսի և թոռնիկների հետ։

Տեսնել հասանելի ներբեռնումները Էլ. փոստ Լիզա Բիվեր