ԳԼԽԱՎՈՐ - Տեսանյութեր - Ծածկոցի տակ Վիդեո ուղերձ

 
Ծածկոցի տակ Վիդեո ուղերձ
Ծածկոցի տակ Վիդեո ուղերձ
Ուսուցիչ.: Ջոն Բիվեր

Ամենակարողի ծածկոցի տակ կա ազատություն, մատակարարում և պաշտպանություն։ Դժբախտաբար, շատերը չեն հասկանում, թե ինչպես գտնել այս ծածուկ վայրը և խաբված են՝ հավատալով, որ կարելի է ճշմարիտ և տևական ազատություն գտնել աստվածային իշխանությունից դուրս։

«Ծածկոցի տակ» գրքում Ջոն Բիվերը բացահայտում է այն աննկատ մարտավարությունները, որոնք թշնամին օգտագործում է, որպեսզի մենք ճիշտ կերպով չընդունենք աստվածային իշխանությունը և չունենանք պատշաճ վերաբերմունք դրա հանդեպ։ Այս ուղերձը, որ հագեցած է գործնական օրինակներով և ամուր աստվածաշնչյան հիմք ունի, հիշեցնում է մեզ, որ Աստծո թագավորությունը՝ հենց թագավորություն է, որը կառավարվում է Թագավորի կողմից և ունի կարգ և իշխանություն։

Ընդունելով Աստծո Խոսքի ճշմարտությունը՝ դուք կիմանաք, թե ինչպես արձագանքել թե՛ արդար, թե՛ անարդար վերաբերմունքին։ Դուք կբացահայտեք տարբերությունը աստվածաշնչյան հպատակման և հնազանդության միջև, և կհասկանաք, թե ինչ նպատակով է Աստված հաստատել իշխանությունը։ Այս ուղերձը կօգնի ձեզ ունենալ Աստծո լիությունը և բնավորությունը։

Կիսվել