ԳԼԽԱՎՈՐ - Տեսանյութեր - Սուրբ Հոգի. Ներածություն Վիդեո դասընթաց

 
Սուրբ Հոգի. Ներածություն Վիդեո դասընթաց
Ուսուցիչ.: Ջոն Բիվեր

Առաջին աշակերտներն անցկացրին երեք տարի Հիսուսի հետ՝ քայլելով Նրա հետ և լսելով այն ամենը, ինչ Նա պետք է ասեր իրենց։ Սակայն խաչելությունից կարճ ժամանակ առաջ Հիսուսն ասաց Իր ամենամոտ ընկերներին, որ պետք է թողներ իրենց, որպեսզի Սուրբ Հոգին կարողանար գալ, և որ նրանց համար ավելի լավ կլիներ այդ դեպքում։ Եթե սա ճշմարիտ էր աշակերտների համար, ովքեր ամեն օր Հիսուսի հետ էին, ապա որքա՜ն ավելի մենք կարիք ունենք, որ այսօր Սուրբ Հոգին գործուն մասնակցություն ունենա մեր կյանքերում։

Այս ուղերձում Ջոն Բիվերը կներկայացնի ձեզ Սուրբ Հոգուն։ Դուք կիմանաք Նրա անհատականության և զորության մասին, նաև թե ինչպես կարող եք ավելի լավ ճանաչել Նրան։ Կարևոր չէ, թե որտեղ եք դուք Աստծո հետ ձեր ընթացքի մեջ, «Սուրբ Հոգի. Ներածություն» գիրքը կօգնի ձեզ ավելի մտերմանալ Հավիտենական Աստծո հետ, Ով սրտանց սիրում է ձեզ։

Կիսվել