ԳԼԽԱՎՈՐ - Գրքեր - Կործանել կրիպտոնաքարը

Կործանել կրիպտոնաքարը
Ուսուցիչ.: Ջոն Բիվեր

Կործանի՛ր այն, ինչը խլում է քո ուժը:

Ինչպես Սուպերհերոսը, ով կարող է ցատկել ամեն արգելքի վրայով և հաղթել բոլոր թշնամիներին, Քրիստոսի հետևորդները նույնպես կյանքի դժվարությունները հաղթահարելու գերբնական կարողություն ունեն։ Այնուամենայնիվ, և՛ Սուպերհերոսը, և՛ մենք մի խնդիր ունենք. գոյություն ունի կրիպտոնաքար, որը խլում է մեր ուժերը։

Իհարկե, Սուպերհերոսը և կրիպտոնաքարը հորինված են։ Բայց հոգևոր կրիպտոնաքարը՝ ոչ։

Այս գիրքը պատասխանում է այն հարցին, թե ինչու են մեզնից շատերն անկարող վերապրել այն աստվածային զորությունը, որն ակնհայտորեն դրսևորվում էր առաջին դարի քրիստոնյաների կյանքում։

«Կործանել կրիպտոնաքարը» գրքում Ջոն Բիվերը ցույց է տալիս, թե ինչ է կրիպտոնաքարը, ինչու է այն խլում մարդկանց ուժերը մեր եկեղեցիներում, և ինչպես ազատվել դրա կապանքներից։

«Կործանել կրիպտոնաքարը» գիրքը հոգևոր թմրեցուցիչ չէ՝ նախատեսված թուլասիրտների համար։ Այս լուրջ ճշմարտությունը նախատեսված է Քրիստոսի այն հետևորդների համար, որոնք ցանկանում են անցնել անձի վերափոխման դժվարին, բայց պտղաբեր ընթացքը։

Այլ նյութեր նույն հավաքածուից
Կործանել կրիպտոնաքարը Վիդեո դասընթաց
Կործանել կրիպտոնաքարը Աուդիո դասընթաց
Կործանել կրիպտոնաքարը Աուդիո գիրք

Ներբեռնել (~3.8 MB)

Կիսվել