ԳԼԽԱՎՈՐ - Գրքեր - Հավիտենությամբ շարժվողները

Հավիտենությամբ շարժվողները
Ուսուցիչ.: Ջոն Բիվեր

Կյանքն այս երկրի վրա՝ ընդամենը գոլորշի է, սակայն շատերն այնպես են ապրում, ասես դրանից հետո ոչինչ չի լինելու։ Բայց այն, թե ինչպես ենք ապրում այս կյանքը, կորոշի, թե ինչպես ենք անցկացնելու հավիտենությունը։ Սուրբ գիրքը հայտնում է մեզ, որ կան վարձատրության տարբեր աստիճաններ հավատացյալների համար. ոմանց ձեռքբերումներն ամբողջովին կայրվեն դատաստանի ժամանակ, իսկ մյուսներին կշնորհվի Քրիստոսի հետ թագավորելու արտոնությունը։

Ջոն Բիվերը, համաձայն Բ Կորնթացիների 5.9-ի սկզբունքների, հիշեցնում է, որ բոլոր հավատացյալները կկանգնեն Քրիստոսի առջև, որպեսզի ընդունեն այն, ինչին արժանացել են կյանքի ընթացքում։ Մեզնից շատերը ցնցված կլինեն՝ իմանալով, որ մեր ժամանակի մեծ մասը ծախսվել է այնպիսի բաների վրա, որոնք չեն արժանանալու հավիտենական վարձատրության։

Այդ դեպքում, ինչպե՞ս կարող ենք արդյունավետ կյանք ունենալ։ «Հավիտենությամբ շարժվողները» գիրքը կսովորեցնի բացահայտել ձեր կոչումը և բազմապատկել այն, ինչ Աստված տվել է ձեզ։ Նայելով կյանքին հավիտենության տեսանկյունից՝ դուք զորություն կստանաք, որպեսզի գործեք մնայուն նպատակների համար։

Ներբեռնել (~3.61 MB)

Կիսվել