ԳԼԽԱՎՈՐ - Գրքեր - Անկոտրում՝ ինչպես ադամանդը

Անկոտրում՝ ինչպես ադամանդը
Ուսուցիչ.: Լիզա Բիվեր

Խորը անցյալում ադամանդը նշանակում էր թե՛ ալմաստ, թե՛ առասպելական շողակն՝ օժտված անպարտելի ուժով։ Ժամանակակից լեզվում այս բառը կարող է նկարագրել անսասան վճռականություն ունեցող դիրքորոշում։ Այսօր, ավելի քան երբևէ, մենք պետք է անկոտրում կերպով պահպանենք սերը և ճշմարտությունը։ Աստված Սեր է։ Աստված Ճշմարտություն է։ Ե՛վ սերը, և՛ ճշմարտությունն անժամանակյա են և վեր են մերօրյա միտումներից և կարծիքներից։ Երբեմն մեծագույն սերը, որը կարող ենք ցուցաբերել, ճշմարտությունը խոսելն է, սակայն ճշմարտությունը խոսելը սկսվում է ճշմարտությամբ ապրելուց։

Օգտվելով Սուրբ գրքից և օգտագործելով մի շարք պատմություններ՝ հանրաճանաչ հեղինակ Լիզա Բիվերը տանում է ձեզ ճանապարհորդության դեպի «Աստծո սարը»՝ այն վայրը, որտեղ դուք ոչ միայն կսովորեք բնակվել Աստծո անսասան ճշմարտության և սիրո մեջ, այլև որոշում կկայացնեք դառնալ անկոտրում մարդ՝ այնպիսին, ով աներեր, նպատակաուղղված և հաստատակամ է։ Լիզան համոզվածությամբ և եռանդով բացահայտում է անկոտրում լինելու գաղափարը ձեզ համար՝ փոխկապակցելով Աստվածաշնչի ընդհանուր պատմությունը և Աստծո նպատակը դրա հերոսների համար։ Դուք կտեսնեք, որ Աստծո ծրագիրն ի հայտ է գալիս, երբ մենք բնակվում ենք Նրանում։ Նրանում է, որ մենք կերտվում և ձևավորվում ենք։ Բնակվելով Քրիստոսի մեջ, Ով մեր Անկյունաքարն է, մենք անկոտրում անձնավորություն ենք դառնում։

Ներբեռնել (~1.64 MB)

Կիսվել