ԳԼԽԱՎՈՐ - Աուդիո - Անկոտրում հոգի. Աուդիո գիրք

Անկոտրում հոգի. Աուդիո գիրք
Ուսուցիչ.: Ջոն Բիվեր

Ձեր կյանքում դժվարություններ կան: Դուք գիտեք, թե ինչ է նշանակում նեղություն ունենալ: Դուք դիմանում եք և շարունակում ապրել դժբախտությունների մեջ` հուսալով, որ կենդանի կմնաք այդ ամենի մեջ: Դուք պարզապես անում եք այն, ինչ հարկավոր է գոյատևելու համար:

Իսկ միգուցե այդ փորձություններն իրական ներուժ են ձեր կյանքը փոխելու համա՞ր: Միգուցե այն դժվարությունը, որի հետ դուք բախվում եք, կարող է բարձրացնել ձեզ հավատքի և հասունության հաջորդ մակարդակի վրա՞: Միգուցե դուք պետք է բարգավաճե՞ք նեղությունների ժամանակ, և ոչ թե մի կերպ գոյատևեք:

Անկոտրում հոգի գրքի միջոցով Ջոն Բիվերը սովորեցնում է ձեզ լինել հաստատակամ: Ներկայացնելով աստվածաշնչյան և ժամանակակից մարդկանց պատմությունները` նա բացահայտում է մի ցնցող օրինաչափություն: Այս զորավոր հավատքի մարդիկ պարզապես չեն մնացել դժվարությունների մեջ և մի կերպ գոյատևել: Նրանք դեմ առ դեմ բախվել են այդ դժվարություններին և տապալել դրանք:

Սպառազինված Աստծո Խոսքով և աղոթքի զորությամբ` դուք կբացահայտեք կյանքը վերափոխող ճշմարտություններ` փորձանքների և հակառակության մասին: Դուք կպարզեք նաև, թե ինչպես իրականացնել Աստծո կոչումը ձեր կյանքում: Որպես Աստծո զավակ` դուք ունեք ամեն բան`նեղությունը զորության վերածելու և ձեր ընթացքը բարեհաջող ավարտելու համար:

Կիսվել