ԳԼԽԱՎՈՐ - Աուդիո - Տիրոջ երկյուղը Աուդիո դասընթաց

 
Տիրոջ երկյուղը Աուդիո դասընթաց
Ուսուցիչ.: Ջոն Բիվեր
Հասանելի է հետևյալ լեզուներով.:

Դուք ցանկանո՞ւմ եք զգայուն դառնալ Աստծո Հոգու առաջնորդության համար։ Դուք ցանկանո՞ւմ եք ավելի պարզ տեսնել ձեր կյանքի նպատակը։ Եթե այդպես է, դուք պետք է ընդունեք Տիրոջ երկյուղը։ Այս ուղերձի միջոցով Ջոնը կոչ կանի ձեզ նորովի երկյուղ տածել Աստծո հանդեպ թե՛ երկրպագության մեջ, և թե՛ առօրյա կյանքում։

Ի՞նչ է Տիրոջ երկյուղը։ Ինչո՞ւ է այն կարևոր։ Եվ ինչո՞վ է այն տարբերվում Աստծո հանդեպ սարսափ զգալուց։ “Տիրոջ երկյուղը” գրքում Ջոն Բիվերը բացահայտում է այս անտեսված և սխալ ընկալված ճշմարտությունը Սուրբ գրքի միջոցով։ Այն իմաստության, գիտության և Աստծո հետ մտերմության բանալին է։ Եթե ձգտում եք պատասխաններ ստանալ, ապրել աստվածային պաշտպանությամբ, կամ առաջնորդություն ունենալ կյանքում, դուք պետք է ունենաք Տիրոջ երկյուղը։

Աստված փափագում է, որ մենք ճանաչենք Իրեն, և կա միայն մեկ միջոց Նրա հետ խոր մտերություն ունենալու համար։ Կա միայն մեկ միջոց՝ Նրա ընկերությունը լիովին վերապրելու համար։ Անձնական մուտքը Տիրոջ մոտ հնարավոր է միայն Տիրոջ երկյուղի միջոցով։ Ձեր կյանքը և ձեզ շրջապատող մարդիկ հավիտյան կվերափոխվեն, երբ դուք ընդունեք այս ճշմարտությունը, որը կվերափոխի ձեր կյանքը։

Կիսվել