Ընթացիկ լեզուն: hy հայերեն

Լեզու

ԳԼԽԱՎՈՐ - Մեր մասին

Cloud Library-ի մասին

«Մեսինջեր Ինտերնեյշնլ» ծառայությունը որոշում է կայացրել ամբողջ աշխարհով մեկ հասանելի դարձնել այս նյութերը հովիվների և առաջնորդների համար` անկախ նրանց բնակության վայրից կամ ֆինանսական վիճակից: «Cloud Library» կայքէջը ստեղծվել է հենց այս նպատակով: Այն միջազգային բաշխման ցանց է, որը թույլ է տալիս անվճար դիտել և ներբեռնել թարգմանված նյութերը:

Մեր նպատակն է այս նյութերը հասանելի դարձնել յուրաքանչյուր երկրի լեզվով` այսպիսով ունենալով հնարավորություն հասնելու երկրի բնակչության ավելի քան 98 տոկոսին: «Cloud Library» կայքէջն այս նպատակին հասնելու ճանապարհներից մեկն է: Միգուցե դուք հարցնեք` ինչո՞ւ: Որովհետև վիրտուալ նյութերը կարող են բազմացվել և տարածվել շատ ավելի արագ, քան ցանկացած արտադրված նյութ: Հուսով ենք` դուք հաճույքով կօգտվեք այս կայքէջից:

Հիմնադիրների կողմից

Այս նյութերը պատկանում են Աստծուն: Մեր անունները գրված են այդ գրքերի վրա պարզապես այն պատճառով, որ մենք առաջին մարդիկ ենք, ովքեր կարդացել են դրանք: Մենք լիովին թույլատրում ենք ձեզ տարածել այս ֆայլերը ցանկացած միջոցներով, որոնք հասանելի են ձեզ:

Հիսուսը պատվիրեց մեզ ոչ միայն քարոզել Ավետարանը, այլ նաև աշակերտներ պատրաստել: Այս ուղերձները կօգնեն ձեզ դառնալ Քրիստոսի աշակերտը: Մենք ներդրում ենք կատարում ձեր կրթության համար, որովհետև հավատում ենք ձեր ուժերին: Մենք հավատում ենք, որ Աստծո շնորհքով դուք կարող եք վերափոխել ձեր շրջապատը: Աստված մեծություն է դրել ձեր մեջ, և Նա փափագում է ավելի մոտիկից ճանաչել ձեզ: Այս նյութերը կօգնեն ձեզ ունենալ մտերիմ, անձնական շփում Աստծո հետ: Շփվելով Քրիստոսի հետ` դուք հոգևոր առումով կաճեք և Նրա Խոսքի զորության շնորհիվ կվերափոխվեք:

Աստված ստեղծեց ձեզ որոշակի նպատակով, որը կարող է գործել միայն ձեր պարգևների և ձեր շրջապատի վրա ունեցած ազդեցության շնորհիվ: Մենք խրախուսում ենք ձեզ բացահայտել այն ամբողջ լիությունը, որն Աստված նախատեսել է ձեզ համար: Մենք աղոթում ենք, որպեսզի այս նյութերն օգնեն ձեզ այդ ամենը բացահայտելու համար:

Օրհնում ենք ձեզ. միշտ ձեր`
Ջոն և Լիզա Բիվերներ

Աջակցե′ք մեր տեսիլքին

Արդյո՞ք դուք սրտանց փափագում եք տեսնել, թե ինչպես են այս նյութերը, տարածվում աշխարհով մեկ, որոնք կարող են վերափոխել մարդկանց կյանքերը: Եթե դուք շահագրգռված եք «Cloud Library» կայքէջի տեսիլքին աջակցելու համար, խնդրո′ւմ ենք գրեք մեզ getinvolved@cloudlibrary.org էլ. հասցեով: Մենք նախապես շնորհակալություն ենք հայտնում ձեր աղոթքների և աջակցության համար: